ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը փետրվարի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կալին Վասիլև Անաստասովին. տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից: Նախարար Վահագն Խաչատուրյանը, ողջունելով դեսպանին, բարձր է գնահատել երկու երկրների միջև պատմական ամուր կապերն ու բարեկամական հարաբերությունները և ընդգծել, որ Բուլղարիայի հետ բարձր տեխնոլոգիական ոլորտում համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ …

