Սննդի օբյեկտներում սեղաններին այլևս մոխրամաններ չեք տեսնի․ այսօրվանից ուժի մեջ է մտել ռեստորաններում, սրճարաններում և սննդի այլ օբյեկտներում ծխախոտի օգտագործման արգելքը։ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքով սահմանափակումը վերաբերում է ոչ միայն փակ, այլև բացօթյա տարածքներին։ Եթե քաղաքացին, այնուամենայնիվ, ծխի կամ ծխախոտի որևէ փոխարինիչ օգտագործի ճաշարաններում, …

