Դոնբասում ռուսական զորքերը նվազագույն առաջընթաց են գրանցել․ Պենտագոնի ներկայացուցիչ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական ուժերը Դոնբասում՝ Ուկրաինայի արևելքում, որտեղ ընթանում են ամենաինտենսիվ մարտերը, տառապում են վատ հրամանատարության և վերահսկման, ցածր մարտական ոգու և ոչ իդեալական նյութատեխնիկական ապահովման պատճառով։ Այս մասին ասել է ԱՄՆ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան։

«Մենք նախկինի նման դիտարկում ենք ռուսական զորքերի, լավագույն դեպքում, նվազագույն առաջընթաց Դոնբասում»,- ասել է պաշտոնյան։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի իշխանություններն աննշան հաջողություններ են գրանցել ուկրաինական Իզյում և Պոպասնայա քաղաքներից դեպի արևելք, սակայն առաջընթացը եղել է «դանդաղ և անհավասար»: Բացի այդ, Պենտագոնի ներկայացուցիչը նշել է, որ ռուսական ուժերը, ըստ երևույթին, վախենում են ռիսկի դիմել և փորձում են խուսափել իրենց զորքերի շարքում զոհերից՝ ինչպես օդային, այնպես էլ ցամաքային մարտերում:

Ուկրաինական ուժերը շարունակում են Խարկովը պահել ռուսական ուժերի ներխուժումից։ Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ քաղաքը շարունակում է ենթարկվել ՌԴ օդային հարվածներին։

«Սակայն վերջին 24-48 ժամվա ընթացքում ուկրաինացիները լավ աշխատանք են կատարել՝ ռուսներին էլ ավելի հետ մղելով՝ Խարկովից մոտ 40 կիլոմետր դեպի արևելք»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

Ըստ Պենտագոնի՝ ռազմական գործողության մեկնարկից ի վեր Ռուսաստանը 2125 հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ: ԱՄՆ Պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ ուկրաինական ուժերը ցույց են տալիս «կոշտ և ահեղ դիմադրության լավ օրինակ»:

Տաթև Ֆռանգյան