Մոսկվան և Նյու Դելին մի շարք փաստաթղթեր են ստորագրել ռազմական ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Այս մասին Twitter-ում հայտնել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը։ Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում բանակցություններ են տեղի ունեցել երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների միջև։ Սինգհը դրանք որակել է արդյունավետ, բովանդակային ու արգասաբեր: «Ուրախ եմ, որ մի շարք համաձայնագրեր/պայմանագրեր/արձանագրություններ են ստորագրվել հրազենային զենքերի …