Հայաստան է այցելել Կանզասի Ազգային Գվարդիայի ղեկավարությունը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն ընդունել է Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար (ադյուտանտ գեներալ) Դեյվիդ Վայսհաարին, որն այս պաշտոնում նշանակվելուց հետո իր առաջին այցով գտնվում է Երևանում. տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

«Գեներալ-մայոր Վայսհաարը Կանզասի ազգային գվարդիայի այլ ղեկավարների հետ միասին կհանդիպի ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Նա կայցելի 12-րդ խաղաղապահ բրիգադ, Զինվորական հոսպիտալ, Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան և Ռազմական համալսարան։

Հայաստանի Հանրապետությունը 2003թ․ երկկողմ համաձայնագիր է ստորագրել ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի և Կանզաս նահանգի հետ, որի ներքո ձևավորվել է Հայաստան-Կանզաս գործընկերության ծրագիրը։ Այս ծրագրի ներքո Կանզասի ազգային գվարդիան սերտորեն գործակցում է ՀՀ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների, ինչպես նաև այլ պետական կառույցների ու գերատեսչությունների հետ։

Համագործակցության շրջանակում իրականացվում են զինվորական-զինվորական, զինվորական-քաղաքացիական և քաղաքացիական-քաղաքացիական նախաձեռնություններ։

Այս փոխգործակցության մեկնարկից ( 2003թ) ի վեր Հայաստանի Հանրապետությունը և Կանզաս նահանգը իրականացրել են մի շարք փոխայցեր ու ծրագրեր` միտված ռազմական համագործակցությանը, արտակարգ իրավիճակների արձագանքմանը, իրավապահ, բժշկական և հանրային առողջապահության, ուսումնակրթական և մարդասիրական հարցերին։

«Անչափ հպարտ եմ Հայաստանի և Կանզաս նահանգի վերջին 20 տարիների ակտիվ փոխգործակցությամբ։ Յուրաքանչյուր այցի և համագործակցության արդյունքում մեր կապերը դարձել են առավել ամուր ու անքակտելի։ Մեր հայ բարեկամների հետ կողք-կողքի աշխատելը, միասին սովորելն ու կատարելագործվելը մշտապես պատիվ է մեզ համար», – ասաց գեներալ-մայոր Վայսհաարը»,- ասված է հաղորդագրությունում: