Նախագիծ մշակելիս պետք է քննարկել լրագրողների հետ. ՄԻՊ-ը` ԶԼՄ-ների ազատության սահմանափակումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը «Հարց ու պատասխան» ձևաչափով հանդիպում է կազմակերպել ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի հետ:

«Թե՛ անցյալ տարի, թե՛ այս տարի լրագրողների նկատմամբ տեղի են ունեցել բռնության դեպքեր: Նաև երեկ տեղի ունեցած դեպքը ցավալի օրինակներ են առ այն, որ մենք, որպես պետություն, այս առումով անելիքներ ունենք»,- նշեց ՄԻՊ-ը:

Խոսելով ԶԼՄ-ների ազատության սահմանափակումների մասին՝ Գրիգորյանը նշեց. «ԱԺ պատգամավորների կողմից կա նախաձեռնություն ԶԼՄ-ների մասին օրենքում հավատարմագրման հետ կապված փոփոխություններ կատարելու մասին. որպես պաշտպան, պետք է ասեմ, որ մենք հրավիրել ենք նախաձեռնության հեղինակին, ներկայացրել ենք մեր մտահոգությունները, նախագիծը լրամշակման է ենթարկվել և ուղարկվել է մեր գրասենյակ, որպեսզի մեր կարծիքը հայտնենք:

Այս նախագծի հետ կապված՝ կա նաև ընկալման խնդիր: Ե՛վ հեղինակները, և՛ լրագրողները պիտի «ցավի սինդրոմով» չառաջնորդվեն, որ սա էլ է սահմանափակում, պետք է ողջամտորեն քննարկումներ տեղի ունենան: Մենք պատգամավորներին կոչ ենք արել ԶԼՄ-ների և լրագրողների գործունեության վերաբերյալ որևէ նախագիծ մինչև ԱԺ նիստերում քննարկում սկսելը քննարկել լրագրողների հետ: Այս նախագիծը լրագրողների հետ չի քննարկվել, և շատ խնդիրների աղբյուրը գալիս է հենց սրանից»,- նշեց ՄԻՊ-ը:

Մանրամասները՝ տեսանյութում: