Դուք կանխակալ բացասական վերաբերմունք ունեք. Քոչարյանի պաշտպանը դատավորին հորդորեց ինքնաբացարկ հայտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդություն ներկայացրեց՝ նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ՝ հիմքում դնելով «նախագահողի կողմնակալ, կանխակալ բացասական վերաբերմունքը»։

«Միջնորդությունը պայմանավորված է նախագահող դատավորի արհամարհական վերաբերմունքով դատավարության մասնակիցների և առհասարակ դատավարության նկատմամբ»,- ընդգծեց պաշտպանը:

Խուդոյանի խոսքով՝ դատարանի գործողությունները վկայում են ոչ միայն դատարանի կանխակալ վերաբերմունքը՝ դատավարության մասնակիցների, այլև դատարանի՝ ողջամիտ հիմք չունեցող անտարբեր և քմահաճ վերաբերմունքը՝ քրեադատավարական ընթացակարգերի նկատմամբ։

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը, սակայն, հրաժարվեց քննել ինքնաբացարկի միջնորդությունը՝ նշելով, որ միջնորդությունը ներկայացված է եղել նույն հիմքով, ինչ 2021 թ․ հոկտեմբերին։ «Իրավունք չունեք նույն հիմքով միջնորդություն ներկայացնել»,- ընդգծեց Դանիբեկյանը:

Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար, Արմեն Գևորգյանը նաև հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ և այդ մասով նիստը շարունակվելու է։

Մանրամասները՝ տեսանյութում: