Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունաստանի Հերակլիոն քաղաքում մայիսի 2-ին մեկնարկել է ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունը. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը սկսել է 55 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը և 6 հաջող մոտեցումներից հետո հռչակվել չեմպիոն: Հայ ծանրորդը երկամարտի 240 կգ արդյունքով (108+132) կանգնել է պատվո հարթակի առաջին աստիճանին:

Պոկում վարժությունում Չոլակյանն առաջին մոտեցմամբ նախ բարձրացրել է 100, ապա 104 և 108 կգ կշռող ծանրաձողերը և փոքր ոսկե մեդալ նվաճել: Հրում վարժությունում էլ նա նախ գլխավերևում է պահել 125 կգ, ապա՝ 130 և 132 կգ կշռող ծանրաձողերը:

Այս քաշային կարգում արծաթե մեդալը նվաճել է Մեքսիկայի ներկայացուցիչ Խոսե Մանուել Պուքս Պերալտան՝ երկամարտի 234 կգ արդյունքով, իսկ բրոնզե մեդալակիր է դարձել Թուրքիայի ներկայացուցիչ Մուստաֆա Էրդողանը (228 կգ)։

20-ամյա գյումրեցի ծանրորդ Գառնիկ Չոլակյանը 2021 թվականի սեպտեմբերին էլ դարձել էր Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության հաղթող:

Այսօր՝ մայիսի 3-ին, Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս կգա և մեդալների համար կպայքարի 61 կգ քաշային Անդրանիկ Պապեյանը:

Հիշեցնենք՝ Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում մրցավայր է մեկնել ևս 7 ծանրորդ՝ Գոռ Սահակյանը (67 կգ), Մնացական Աբրահամյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը, Գևորգ Ղահրամանյանը (երկուսն էլ՝ 89 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ) և Միլենա Խաչատրյանը (76 կգ):