Հունգարիայի վարչապետը Հռոմի պապին ասել է, թե Պուտինն Ուկրաինայում պատերազմն ավարտելու է մայիսի 9-ին․ CNN

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտնել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ապրիլի վերջին իրենց հանդիպման ժամանակ պատմել է, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է Ուկրաինա ներխուժումն ավարտել մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը։ Հռոմի պապն այս մասին ասել է իտալական Corriere della Sera թերթի հետ հարցազրույցում, գրում է CNN-ը։

«Երբ ես հանդիպեցի Օրբանին, նա ինձ ասաց, որ ռուսները ծրագրում են ամեն ինչ ավարտել մայիսի 9-ին։ Սա բացատրում է նաև այս օրերի էսկալացիան։ Քանի որ հիմա միայն Դոնբասը չէ, Ղրիմն է, Օդեսան, այն խլում է Ուկրաինայից Սև ծովի նավահանգիստը»,- ասել է Հռոմի պապը։

Ֆրանցիսկոս պապընշել է, որ հոռետես է, բայց պետք է հնարավոր ամեն ինչ անել՝ պատերազմը դադարեցնելու համար։ Նա, միաժամանակ, կրկնել է ավելի վաղ արված հայտարարությունները, թե պատրաստ է մեկնել Մոսկվա՝ հանդիպելու Պուտինի հետ, և Ուկրաինայի պատերազմը համեմատել է Ռուանդայի ցեղասպանության հետ։

«Մենք դեռ պատասխան չենք ստացել և շարունակում ենք պնդել, եթե նույնիսկ ես մտավախություն ունեմ, որ Պուտինը չի կարող և չի ցանկանում այս պահին հանդիպում ունենալ։ Սակայն այսքան դաժանություն․․․ ինչպե՞ս այն կասեցնել: 25 տարի առաջ մենք նույն բանն ապրեցինք Ռուանդայում»,- ասել է Հռոմի պապը։

Նա նաև հայտնել է, որ հիմա Կիև չի մեկնելու, փոխարենն ուղարկել է իր ներկայացուցչին։

«Նախ պետք է գնամ Մոսկվա, առաջինը հանդիպեմ Պուտինին։ Սակայն ես քահանա եմ, ի՞նչ կարող եմ անել։ Կանեմ այն, ինչ կարող եմ, եթե Պուտինը դուռը չբացի»,- ասել է Ֆրանցիսկոս պապը։

 

Էմմա Չոբանյան