Կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի` ՀՀ սեփականություն հանդիսացող 15 % բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» հավատարմագրային կառավարմանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե 2000-ականներից ի վեր առաջին անգամ պետությունը ունի բաժնեմաս «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում: «Այս գործարքը շատերին կասկածելի է թվացել: Այն, որ պետությունն իր հիմնական ռազմավարական ակտիվից երկար տարիներ զրկվում էր ու զրկված …