«Սասնա Ծռեր 1» քրեական գործով ամբաստանյալ Արմեն Բիլյանը մեղավոր ճանաչվեց՝ ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար և դատապարտվեց ազատազրկման՝ 25 տարի ժամկետով։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Արմեն Բեկթաշյանի և Ռուբիկ Մխիթարյանի, մասամբ բավարարեց դատախազության բողոքը և պատժաչափի խստացում կիրառեց միայն Արմեն Բիլյանի մասով՝ 4 տարի 11 ամիս ազատազրկումը փոխարինվեց 25 տարի …