Ո՞վ պետք է վճարի պատվաստվելուց հրաժարվող և գործատուին ամեն շաբաթ կորոնավիրուսի բացասական արդյունք ներկայացնող աշխատողի թեստի գումարը: Սահմանադրական դատարանի հրապարակած որոշումից հետո այս հարցին հակասական պատասխաններ են հնչում։ Նշենք, որ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց ՊՇՌ հետազոտությունը «աշխատակցի հաշվին իրականացնելու» մասին բառակապակցությունը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ Սահմանադրական դատարանն ընդամենը հակասահմանադրական …