ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել է․ Վիճակագրական կոմիտեն տվյալներ է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը 2 մլն 961 հազար 400 է։ Այս մասին տեղեկացնում է Վիճակագրական կոմիտեն։

Քաղաքային բնակչությունը կազմում է 1 մլն 892 հազար 200 մարդ, գյուղականը՝ 1 մլն 69 հազար 200։

Մարզերից ամենամեծ բնակչությունն ունի Արմավիրի մարզը՝ 264 400 մարդ, որին հաջորդում են Արարատի մարզը (256 600 մարդ), Կոտայքի մարզը (251 100 մարդ), Շիրակի մարզը (230 400 մարդ) և Գեղարքունիքի մարզը (227 800 մարդ):

Նշենք, որ ըստ կոմիտեի նախորդ տարվա հրապարակման՝ 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ ՀՀ մշտական բնակչության թիվը եղել է 2 մլն 963 հազար 300 մարդ։ Այսպիսով՝ 1 տարում ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել է շուրջ 1900-ով։

Հետաքրքրական է, որ նախորդ տարվա համեմատ՝ քաղաքային բնակչությունը նվազել է, իսկ գյուղական համայնքներինը՝ ավելացել։ Այսպես․ 2022 թվականի տվյալներով՝ Քաղաքային բնակչությունը կազմում է 1 մլն 892 հազար 200 մարդ՝ նախորդ տարվա 1 մլն 895 հազար 600-ի փոխարեն։ Նվազումը կազմում է 3400 մարդ։ Գյուղական համայքնների մշտական բնակչության թիվն այս տարի 1 մլն 69 հազար 200 է՝ նախորդ տարվա 1 մլն 67 հազար 700-ի փոխարեն։ Ստացվում է՝ գյուղական համայնքներում բնակվողների թիվն ավելացել է 1500-ով։

Այնուամենայնիվ, աճել է մայրաքաղաքում բնակվողների թիվը․ 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ Երևանի մշտական բնակիչների թիվը 1 մլն 92 հազար 800 է՝ նախորդ տարվա 1 մլն 91 հազար 700-ի փոխարեն։ Այսպիսով՝ Երևանում մշտական բնակչությունը 1 տարում ավելացվել է 100-ով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան