Ի՞նչ հանգամանքներում է գրանցվել սրտի կանգը. Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցածի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

10.09.2026 | 08:52
Հայտնի է Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նիստի օրը
09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
Բոլորը

Երևանի Ֆրանսիայի հրապարակում ընդդիմադիրների տեղադրած վրաններից մեկում այսօր տղամարդ է մահացել։ Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ շտապօգնության մեքենայով թիվ 1 համասարանական հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված քաղաքացի՝ սրտի կանգով։ Տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել, գրանցվել է կենսաբանական մահ։

Ո՞վ էր մահացածը և ինչպե՞ս է պատահել դեպքը․ Ոստիկանությունն այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ ««Կենսաբանական մահ» ախտորոշմամբ Ֆրանսիայի հրապարակից հիվանդանոց տեղափոխված 1981 թ․ ծնված Արթուր Ս.-ն վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախապատրաստվում են նյութեր»։

Ֆրանսիայի հրապարակում ակցիա իրականացնողներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, պատմեց, որ դեպքի ժամանակ իրենք քայլերթ էին իրականացնում, երբ վերադարձել են հրապարակ, տղամարդուն արդեն շտապօգնության մեքենայով հիվանդանոց էին տեղափոխել։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն ասաց՝ տղամարդը հանկարծամահ է եղել։

«Ֆրանսիայի հրապարակում քաղաքացիներից մեկն առավոտյան ցանկանում էր քայլերթին մասնակցել, վատ է զգացել, ասել է, որ ցուրտ է, թեյ է խնդրել։ Հետո ասել է, որ չի կարող քայլել, որովհետև ինքնազգացողությունը լավ չէ։ Դրանից հետո մենք ենք գնացել քայլերթի և վերադառնալով այստեղ՝ հասկացել ենք, որ շտապօգնություն են կանչել, որը հասել է 45 րոպե անց միայն»,- նշեց Մկրտչյանը։

Հստակեցնող հարցին՝ միգուցե իրենց քայլերթի պատճառո՞վ է շտապօգնության մեքենան, ինչպես ինքն է նշում՝ ուշացել, պատգամավորը պատասխանեց․ «Ճիշտն ասած՝ չգիտեմ, որովհետև մեր երթերի ընթացքում պարբերաբար շտապօգնության մեքենաներ են գալիս-գնում, և ճանապարհը մշտապես բացվում է, որպեսզի մեքենան անցնի»։

Երևանի քաղաքապետարանն ապատեղեկատվություն է որակում այն տեղեկությունը, թե շտապօգնության մեքենան դեպքի վայր է ժամանել ուշացումով։

«Տեղեկացնում ենք, որ Երևանի Ֆրանսիայի հրապարակում ինքնազգացողությունը կտրուկ վատացած քաղաքացու դեպքի կանչով ՇՕ մեքենան դեպքի վայր է հասել ահազանգը ստանալուց 7 րոպե անց և ուղիղ 6 րոպեում պացիենտը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, ինչն արձանագրված է համապատասխան փաստաթղթերում։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ, ըստ գործող չափորոշիչի, ՇՕ բրիգադը պետք է դեպքի վայր հասնի մինչև 15 րոպեում, սակայն այս դեպքում մեր պրոֆեսիոնալ բուժանձնակազմը տեղ է հասել ահազանգը ստանալուց ընդամենը 7 րոպե անց»,- ասվում է քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրության մեջ։

Աննա Մկտչյանն իր հերթին պնդում է, որ 4 օր շարունակ Ֆրանսիայի հրապարակի տարածքում շտապօգնության մեքենա չի հերթապահել: Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանն ասաց՝ երբ անհրաժեշտ եղել է, շտապօգնության մեքենաները ժամանակին հասել են Ֆրանսիայի հրապարակ։  Ըստ նրա՝ եթե ցանկանում էին մշտապես շտապօգնության բրիգադ հերթապահեր, նստացույց իրականացնողները պետք է դիմեին քաղաքապետարան, սակայն նման դիմում չեն ներկայացրել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան