Համոզված եմ, որ գալիք սերունդները, ոգեշնչված իրենց պապերի ու հայրերի սխրանքներով, շարունակելու են նոր հաղթարշավներ. Արթուր Թովմասյան

Լուրեր

16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
Բոլորը

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսյան եռատոնի առթիվ ուղերձ է հղել

Սիրելի´ հայրենակիցներ

Տասնամյակներ շարունակ հայ ժողովուրդը մեծ ոգևորությամբ է նշել մայիսի 9-ի եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կազմավորման օրը։

Անուրանալի է հայ ժողովրդի ներդրումը երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում։ Մեր պապերը պատվով կրեցին Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի դափնիները։ Տասնամյակներ անց նրանց որդիներն ու թոռները կերտեցին նոր հաղթանակներ՝ հանուն ազատ Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգ և խաղաղ գալիքի:

Հավերժ փառք և խոնարհում հայրենիքի փրկության համար իրենց կյանքը զոհաբերած նվիրյալների հիշատակին:
Այսօր հայոց բերդաքաղաք Շուշին, չնայած գերեվարված, շարունակում է լինել հայ ազգի վերածննդի պատմական արդարության խորհրդանիշներից կարևորագույնը ։ Իսկ Պաշտպանության բանակի հիմնադրումը ազգապահպան իր առաքելությամբ լրացրել է մայիսյան հաղթանակների շքերթը։

Մայիսի 9-ը՝ իբրև հաղթանակի և խաղաղության տոն, մեզ համար միշտ լինելու է ոգեշնչման աղբյուր և վկայություն։
Մայիսյան հերոսամարտերի ամենամեծ խորհուրդը,սակայն,միասնությունն ու ազգային ոգու ամրապնդումն է, խաղաղ և ստեղծագործ կյանքով ապրելու իրավունքը վերանվաճելու և ամուր պահելու գաղափարը:

Համոզված եմ, որ գալիք սերունդները, ոգեշնչված իրենց պապերի ու հայրերի սխրանքներով, շարունակելու են նոր հաղթարշավներ՝ հանուն մեր երկրի գոյության, հզորացման, զարգացման ու բարգավաճման։

Թո’ղ մայիսյան հաղթանակների խորհուրդը միմիայն հաջողության ուղենիշ լինի, և մեզ երբեք չլքեն հաղթանակելու ոգին ու կամքը։

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին