Սերդար Բերդիմուհամեդովը մարտի 19-ին պաշտոնապես ստանձնել է Թուրքմենստանի նախագահի պարտականությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Թուրքմենստանի պետական լրատվական գործակալությունը: Երդմնակալության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել մայրաքաղաք Աշխաբադում: Սերդար Բերդիմուհամեդովը Թուրքմենստանի նախկին նախագահի՝ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդին է: Փետրվարի 11-ին գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հայտարարել էր, որ որոշել է ճանապարհ բացել՝ իշխանությունը հանձնելու երիտասարդներին: Նա ընդգծել …

