Էրդողանը մայիսի վերջին կայցելի Ադրբեջան՝ մասնակցելու TEKNOFEST տեխնոլոգիական փառատոնին

Լուրեր

10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 26-29-ն այցելելու է Ադրբեջան՝ մասնակցելու «TEKNOFEST Azerbaijan» փառատոնին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ին։

Նշվում է, որ Էրդողանի հետ միասին Ադրբեջան է այցելելու նաև նրա փեսան՝ թուրքական «Բայքար» ընկերության տեխնիկական գծով տնօրեն ու TEKNOFEST օդատիեզերական և տեխնոլոգիական փառատոնի խորհրդի նախագահ Սելջուկ Բայրաքթարը, ինչպես նաև արդյունաբերության ու տեխնոլոգիաների նախարար Մուսթաֆա Վարանքը։

Նշենք, որ TEKNOFEST-ը Թուրքիայի ամենամեծ ավիացիոն, տիեզերական և տեխնոլոգիական փառատոնն է: Միջոցառումը 2018 թվականից ամեն տարի կազմակերպվում է Թուրքիայի տեխնոլոգիական թիմ հիմնադրամի (T3) և Արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարության կողմից: Ադրբեջանը փառատոնին առաջին անգամ մասնակցել է 2021 թվականին։

Այս տարի փառատոնն առաջին անգամ անցկացվում է Թուրքիայի սահմաններից դուրս՝ Ադրբեջանում։ Բաքվում այն կազմակերպում է Թուրքիայի տեխնոլոգիական թիմ հիմնադրամը (T3), Ադրբեջանի Թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը և Թուրքիայի Արդյունաբերության ու տեխնոլոգիաների նախարարությունը։

Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին օրերս այցելելու է Թուրքիա։ Մայիսի 14-ին Ալիևն Էրդողանի հետ մասնակցելու է Ռիզե-Արդվին օդանավակայանի բացմանը։

Էմմա Չոբանյան