Այսօր ՀԱՍԵ Արցախի թեմի նախաձեռնությամբ միասնական աղոթք է հնչել թեմի բոլոր գործող եկեղեցիներում։ Այս մասին հայտնում են Արցախի թեմից: «Արցախի թեմը վերջերս հանդես էր եկել ապաշխարության կոչով՝ հորդորելով արցախահայությանը միահամուռ կերպով դառնալ առ Աստված և միասնական աղոթք բարձրացնել՝ հանուն Արցախ աշխարհի խաղաղության։ Ստեփանակերտ քաղաքի Սուրբ Աստվածածին Մայր Տաճարը այսօր սովորականից ավելի բազմամարդ էր։ Հավատավոր ժողովրդի …

