Քանդե՞լ ավտոտնակները, թե՞ համակերպվել գարշահոտության հետ․ բակ լցված կոյուղաջրերը՝ անլուծելի խնդիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նազարբեկյան 16 շենքի բնակիչներն ահազանգում են, որ արդեն 2 շաբաթ է՝ կոյուղաջրերը լցվել են բակ և որևէ լուծում չի տրվում։ Տարածքը սպասարկող «Վան» համատիրության ղեկավար Կարինե Գրիգորյանն ասում է՝ «Վեոլիա ջուր» ընկերությունից պարբերաբար գալիս են, աշխատանքներ կատարում, բայց խնդիրը մնում է չլուծված։

Պարզվում է՝ խնդիրը ոչ թե շաբաթների կամ ամիսների, այլ 4 տարվա վաղեմություն ունի։ «Վեոլիա ջուր» ընկերության հանրային կապերի բաժնի պետ Մուրադ Սարգսյանն ասում է՝ համատիրության ներկա ու նախկին ղեկավարները տեղեկացված են, որ խնդրի լուծումն անհնարին են դարձնում բակում կառուցված ավտոտնակները, որոնք կառուցվել են կոյուղագծերի վրա։

«Վեոլիա ջուր»-ն ավտոտնակները քանդել չի կարող, նոր կոյուղագիծ կառուցելն էլ իրենց գործառույթների մեջ չի մտնում։ Այս իրավիճակում խնդրի լուծման համար շատ տարբերակներ չկան՝ ասում է Մուրադ Սարգսյանը, պետք է կա՛մ քանդվեն ավտոտնակները, կա՛մ նոր կոյուղագիծ կառուցվի, որը ֆինանսական մեծ ներդրում կպահանջի։

Աջափնյակ վարչական շրջանի կոմունալ բաժնի պետ Ռոման Ալոյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ խնդրին ծանոթ է, փորձում են համատեղ լուծում գտնել։

Երևանում 600․000-ից ավելի ապօրինի կառուցված շինություններ կան, այդ թվում՝ ավտոտնակներ։ Արդյո՞ք Նազարբեկյան 16 շենքի բակում կառուցված ավտոտնակները դրանց թվում չեն, այս հարցի պատասխանը մեզ ստանալ չհաջողվեց։ Մինչ «Վեոլիա ջուր» ընկերությունից մատնանշում են դրանց կառուցման ընթացքում քաղաքաշինական նորմերի խախտումները, հարակից շենքերի բնակիչները, որոնցից շատերն այստեղ ավտոտնակներ ունեն, շարունակում են բողոքել կոյուղու՝ այդպես էլ լուծում չստացող խնդրից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան