Բաղդադը պարուրվել է հսկա փոշու ամպով․ Իրաքում հերթական ավազային փոթորիկն է գրանցվել

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրաքում այսօր ժամանակավորապես փակվել են հասարակական վայրերն ու օդանավակայանները, քանի որ հերթական ավազային փոթորիկը, որն ապրիլի կեսերից ի վեր արդեն իններորդն է, հարվածել է երկրին, հայտնել են տեղի իշխանությունները: Մայրաքաղաք Բաղդադը պարուրվել է հսկա փոշու ամպով, իսկ սովորաբար երթևեկությամբ ծանրաբեռնված փողոցները դարձել են ամայի, հայտնել է AFP-ի թղթակիցը:

Վարչապետ Մուսթաֆա ալ-Քադեմին կարգադրել է դադարեցնել բոլոր աշխատանքները հանրային հաստատություններում, բացառությամբ՝ առողջապահական հաստատությունների և անվտանգության գործակալությունների: Նա իր գրասենյակի կողմից հրապարակված հայտարարության մեջ մեջբերել է «վատ կլիմայական պայմանները և ուժգին ավազային փոթորիկների ժամանումը»:

Իրաքը դասվում է կլիմայի փոփոխության և անապատացման համար ամենախոցելի հինգ երկրների թվին:

Երկրի Շրջակա միջավայրի նախարարությունը նախազգուշացրել է, որ առաջիկա երկու տասնամյակների ընթացքում Իրաքը կարող է ստիպված լինել տարեկան միջինը 272 օր դիմակայել ավազի փոթորիկներին, որոնք մինչև 2050 թվականը կհասնեն 300-ի:

Երկուշաբթի դադարեցվել է օդային հաղորդակցությունը Բաղդադի, Էրբիլի և Նաջաֆի միջազգային օդանավակայաններում։

Տաթև Ֆռանգյան