Հայաստանում խոշոր բաժնետերերը ներկա են բիզնեսի բոլոր օղակներում․ բիզնեսի համար դա վնաս է․ Նարինե Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.12.2025 | 20:00
100,000 ռուբլի՝ ՀՀ-ում լրտեսության համար․ ՌԴ քաղաքացիները Հայաստանում տվյալներ են հավաքել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 19:36
Ուկրաինան և Պորտուգալիան պայմանավորվել են ծովային դրոնների արտադրության շուրջ
20.12.2025 | 19:15
Յուրա Մովսիսյան․ Սպերցյանը Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստն է
20.12.2025 | 19:00
Օվերտոնի պատուհանի կիրառմամբ պայքար է. ասվում է այն, ինչ թույլատրելի չէր. Գևորգ Տեր-Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 18:45
ՀՀ-ն ՍԾՏՀ նիստում ընդգծել է տարածաշրջանային համագործակցության և հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը
20.12.2025 | 18:06
Ֆուտզալի միջազգային ընկերական մրցաշարի մասնակիցներից մեկը չի ժամանել Երևան
20.12.2025 | 17:32
Եղեգնաձորի տներից մեկում և ավտոտնակում հրդեհ է բռնկվել
20.12.2025 | 17:10
Էդուարդ Սպերցյանը հանդիպել է Զլատան Իբրահիմովիչի հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
20.12.2025 | 16:56
Մենք չենք համաձայնի, որ մեզ ինչ-որ մեկը վերահսկի. Զելենսկին՝ Պուտինին
20.12.2025 | 16:37
Վահան Բիչախչյանը նոր մարզիչ կունենա «Լեգիայում»
20.12.2025 | 16:21
Վարչապետը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ
20.12.2025 | 16:04
Հենրիխ Մխիթարյան. Ցավալի պարտություն էր, հիասթափությունը մեծ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 15:51
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
20.12.2025 | 15:32
Աբովյանում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ
20.12.2025 | 15:19
Լիոնի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի շենքում «Սյունիքի այգի» է անվանակոչվել ձմեռային այգին
Բոլորը

Հայաստանում իրական շահառուների հայտարարագրման համակարգն այս տարվանից ընդլայնվել է, բիզնեսների, գործարարների մեծ մասն արդեն պարտավոր է հայտարարագրեր ներկայացնել իրական շահառուների մասին։ Բայց ինչպե՞ս է բիզնեսը վերաբերվում իրական շահառուների բացահայտմանը, առհասարակ թափանցիկությանը։ Factor TV-ի և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ծրագրի շրջանակում այս մասին զրուցել ենք Կորպորատիվ կառավարման կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանի հետ։

Տիկի՛ն Մելիքյան, ընկերությունների մի մասն արդեն պարտավոր է իրական շահառուների մասին հատարարագրեր ներկայացնել, մի մասն էլ դեռ պետք է մտնի համակարգի մեջ։ Բիզնեսն առհասարակ ինչպե՞ս է վերաբերվում իրական շահառուների բացահայտմանը, թափանցիկությանը։

-Իրական շահառուների, իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվության բացահայտումը կորպորատիվ թափանցիկության բաղադրիչ մաս է հանդիսոանում, և կորպորատիվ կառավարման լավ սկզբունքները հորդորում են ընկերություններին՝ բացահայտել խոշոր բաժնետերերի վերաբերյալ տեղեկատվությունը, այդ թվում՝ իրական սեփականատերերի մասով, այսինքն՝ մարդկանց, որոնք հնարավորություն ունեն ազդել կորպորատիվ որոշումների վրա կամ կանխորոշել այդ որոշումները։

-Հայաստանում կարգավորումը պետության կողմից է գալիս, իսկ աշխարհում ինչպե՞ս է ընդունված, բիզնե՞սն է տրամադրված դրան։

-Կորպորատիվ թափանցիկության մոտեցումները տարբեր են, բայց զարգացող, կայուն աճ ունեցող բիզնեսներն իրենք են շահագրգռված լինել թափանցիկ, քանի որ դա, բացի հնարավոր ծախսերից, բերում է նաև առավելություններ։ Առավելություններ՝ ներդրումների, ավելի պրոֆեսիոնալ աշխատակիցների, հաճախորդների, ավելի երկարաժամկետ գործընկերների տեսքով։ Հետևաբար, անկախ հանգամանքից՝ կարգավորումներ կան, թե՝ ոչ, երկարաժամկետ տեսլական ունեցող բիզնեսը պետք է շահագրգռված լինի թափանցիկ լինել։

-Այսինքն՝ ներդրողն էլ կտեսնի, որ ղեկավարությունն ազնիվ է գործում, որ կարողանա ներդրումներ անել։

-Այ՝ ազնվությունը բավական դժվար չափելի է։ Դրա համար կա տեղեկությունների շրջանակ, որ ընկերությունները պարտավոր են ներկայացնել։ Բայց թափանցիկությունն էլ ունի որոշակի շեմ՝ դա առևտրային գաղտնիքն է։ Եվ երբ մենք մեր հաճախորդների հետ շփվում ենք, միշտ այդ շեմի մասին զգուշացնում ենք, որ պետք չէ լինել Հռոմի պապից կաթոլիկ։

Բայց ընկերության խորհրդի կազմը, կառուցվածքը, անկախությունը, խորհրդի գործունեությունը, գործադիր մարմնի ու բաժնետերերի փոխկապակցվածությունը պետք է բացահայտվեն, որովհետև հայաստանյան ընկերությունների բնութագրական առանձնահատկություններից է, երբ խոշոր բաժնետերը կառավարման բոլոր օղակներում ներկայացված է։ Այդ դեպքում ընկերության թափանցիկության պատասխանատուն լինելով՝ խորհրդի անդամներն էլ պետք է որևէ ձևով ուղղորդեն, որ երբ իշխանության բոլոր օղակները կենտրոնացել են հսկող բաժնետերի ձեռքում, բիզնեսի երկարաժամկետ աճ ունենալու համար թափանցիկություն է պետք որդեգրել։ Խորհուրդը պետք է իր ընկերության բաժնետերերի, շահակիցների հետ հաղորդակցվի, թե ինչ է իրականացվել ընկերությունում որոշակի ժամկետում։

Ընկերությունների խորհուրդների և գործադիր ղեկավարների մասին իրական շահառուների բացահայտման համակարգում պահանջ կա։ Բայց հայաստանյան ընկերություններն առհասարակ ինչպե՞ս են հակված աշխատել այս ոլորտում։

-Մենք մի շատ հետաքրքիր հետազոտություն անցկացրինք անցած տարի։ Այն վերաբերում էր կառուցողական կապիտալին, այսինքն՝ թափանցիկության և հաշվետվողականության միջավայրի բարելավմանն ուղղվող կապիտալին։

Շատ հետաքրքիր էին բիզնես համայնքի ներկայացուցիչների մոտեցումները։ Առաջին հարցը վերաբերում էր նրան, թե հայաստանյան տնտեսությունն ինչպիսի ներդրումների կարիք ունի։ Առաջին տեղում երկարաժամկետ, համբերատար ներդրումներն էին, երկրորդ պատասխանը՝ թափանցիկության և հաշվետվողականության դաշտը խրախուսող ներդրումներն էին։ Այսինքն՝ հայ գործարարը կողմ է, որ բիզնես դաշտը լինի ավելի թափանցիկ, ավելի հաշվետվողական։

Հաջորդ հարցը վերաբերում էր, թե իրենք՝ ռեսպոնդենտները, ինչպիսի ներդրումների կարիք ունեն իրենց ընկերություններում։ Էլի նշում էին երկարաժամկետ, համբերատար ներդրումների մասին։ Իսկ թափանցիկությունը և հաշվետվողականությունը խրախուսող ներդրումների կարիք ունեցողների թիվը միանգամից կտրուկ իջել էր, ընդամենը 18 տոկոսն էր այդպես պատասխանել։

Այսինքն՝ թափանցիկ լինեն բոլորը, բացի իրենցի՞ց։

-Այո, ես դրան ասում եմ՝ անտոմս ուղևորի սինդրոմ։ Այսինքն՝ թող դաշտը լինի թափանցիկ, հաշվետվողական, ես կօգտվեմ դրանից, բայց ես ինքս ներդրում չեմ ունենա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան

 

This TV Program was produced in cooperation with the Freedom of Information Center with support from the Center for International Private Enterprise (CIPE). The views and opinions expressed in the program do not necessarily reflect the views of CIPE.

Հեռուստահաղորդումը պատրաստվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համագործակցությամբ Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ։ Ծրագրում արտահայտված տեսակետներն ու կարծիքները պարտադիր չէ, որ արտահայտեն CIPE-ի տեսակետները։