ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է զենքի գործադրմամբ, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից, ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնության գործադրմամբ զուգորդված, խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունը: Քրեական գործերով իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի հանգամանքները, շարժառիթը, հանցագործությունը կատարած անձանց ամբողջական …