ՌԴ-ն և Թուրքիան բանակցություններ են վարում Ռուսաստանը լքող ապրանքանիշերը թուրքականներով փոխարինելու շուրջ

Լուրեր

11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների նոր փուլ է սկսվել՝ ռուսական շուկան լքող ապրանքանիշերի փոխարինման շուրջ, գրում է թուրքական Hurriyet-ը։

Լրատվամիջոցը գրում է, որ երկու երկրները բանակցությունների նոր փուլ են սկսում Ռուսաստանը լքող ապրանքանիշերը թուրքականով փոխարինելու հարցով։ Ավելի վաղ Ռուսաստանում Reebok ցանցի սեփականատեր էր դարձել Թուրքիայից մի հոլդինգ։

Լրատվամիջոցի հետ զրույցում Առևտրի կենտրոնների ռուսական խորհրդի նախագահ Դմիտրի Մոսկալենկոն ասել է, որ  թուրքական ընկերությունների հետ բանակցություններ են տարվում։

«Մենք մտնում ենք բանակցությունների նոր փուլ՝ Ռուսաստանից հեռացող ապրանքանիշերը թուրքականով փոխարինելու համար։ Կանխատեսում ենք, որ այս աշնանն ամբողջ Ռուսաստանի առևտրային ոլորտում ազատ կմնա շուրջ 3 մլն քառակուսի մետր, որը հավասար է 420 ֆուտբոլային դաշտի։ Թուրքական բրենդների համար, որոնք դեռ չկան Ռուսաստանում, մենք հնարավորություն ենք ստեղծում ծանոթանալու լավագույն առևտրի կենտրոններին՝ Մոսկվայից սկսած։ Մենք բանակցություններ ենք վարում, որ թուրքական ընկերությունները Ռուսաստանում երկար մնան ու անեն շահավետ ներդրումներ»,- ասել է Մոսկալենկոն։

Էմմա Չոբանյան