Թուրքիայի դատարանն արդարացրել է երեք տղամարդկանց, որոնք պարել էին Ստամբուլի Քադըքյոյ թաղամասի Սուրբ Թագավոր հայկական եկեղեցու մուտքի պարսպի վրա, գրում են թուրքական լրատվամիջոցները։ «Նրանցից մեկը չի բարձրացել եկեղեցու վրա։ Նրանք, որոնք բարձրացել են, չեն գործել հանցավոր դիտավորությամբ»,- ասված է դատարանի որոշման մեջ։ Ստամբուլի դատախազությունը պահանջել էր ամբաստանյալներին մինչև մեկ տարվա ազատազրկման դատապարտել՝ «հասարակական անդորրը խախտելու» …

