ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանին պաշտոնից ազատելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ Անդրանիկ ՓԻԼՈՅԱՆԻՆ ազատել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից»,- ասվում է հրամանագրում։ Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել բավարարել նախաքննական …

