Փրկարարները որոնում են Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի տարածքում անհետացած ՀՀ քաղաքացուն․ ԱՀ ԱԻՊԾ

Լուրեր

10.07.2026 | 19:26
Ով ում հետ է մրցում․ ՔՊ-ում պայքար է ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար
10.07.2026 | 19:13
«Արարատը» ներկայացրել է նոր մարզչական շտաբը
10.07.2026 | 19:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Ձերբակալություններ, նոր մեղադրանքներ՝ ընդդիմադիրների դեմ. քրեակա՞ն, թե՞ քաղաքական հետապնդումներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.07.2026 | 18:57
Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին
10.07.2026 | 18:54
Վահագն Արսենյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից և կշարունակի պաշտոնավարել որպես Վայոց ձորի մարզպետ
10.07.2026 | 18:40
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները
10.07.2026 | 18:33
Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
10.07.2026 | 18:26
«Ալ Նասրի» նախկին մարզիչը գլխավորեց Պորտուգալիայի հավաքականը
10.07.2026 | 18:15
Ջրհեղեղներն Ադրբեջանի մի շարք շրջաններում լուրջ վնասներ են պատճառել․ զոհ կա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.07.2026 | 18:03
Պապոյանն ու ՀԲ ղեկավարը քննարկել են 120 մլն եվրոյի զբոսաշրջային ծրագիրը
10.07.2026 | 17:52
Էրլինգ Հոլանդն ԱԱ-2026-ի ընթացքում 6,8 միլիոն հետևորդ է հավաքել չինական սոցցանցերում
10.07.2026 | 17:41
Արարատի ցեմենտի գործարանի աշխատանքը վերականգնվել է
10.07.2026 | 17:32
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտությամբ է մեկնարկել Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում
10.07.2026 | 17:20
Եվրախորհրդարանը Կիպրոսի կանանց ու աղջիկներին 1974թ․ Թուրքիայի ներխուժման հանցագործությունների զոհեր է ճանաչել
10.07.2026 | 17:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Բոլորը

Մայիսի 22-ին ժամը 01:06-ին Արցախի ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի տարածքում` Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին մարդ է անհետացել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Իրականացված օպերատիվ միջոցառումների ընթացքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, 63 ամյա Ս.Մ-ն Խաչեն գետի ափին իջևանած արշավի անդամներից է, ով արշավախմբի հետ Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ ինջնելիս, ասել է, որ ինքը առջևում գնում է և կամրջի մոտ սպասելու է խմբին: Հասնելով կամրջի մոտ, խումբը Ս.Մ-ին նշված տեղանքում չի հայտնաբերել:

Ժամը 02:15-ին Մարտակերտի հրշեջ-փրկարար մասին կից Առաջաձորի հրշեջ-փրկարար ջոկից մեկ մարտական հաշվարկ մեկնել է Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի տարածք` որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Այսօր ժամը 11:20-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքներին կցվել է նաև Մարտակերտի շրջանի ԱԻ բաժնից մեկ մարտական հաշվարկ:

Նշենք, որ աշխատանքները կազմակերպվել և իրականացվում են ԱՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ: