Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Փառուխի ու Քարագլխի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և բացահայտ զեղծարարությունների մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ նշվում է, որ 2022 թվականի մարտի 24-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով թշնամու բռնազավթման տակ է անցել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի շրջակայքը և Քարագլուխ նախկին …

