Խարկովից՝ Լվով, հետո Վարշավա, այնտեղից էլ՝ Հայաստան։ 10 տարի առաջ Ուկրաինայի Խարկով քաղաքում հաստատված Համլետ Հովհաննիսյանն օրերս Երևան է վերադարձել, բայց ժամանակավոր։ Ընտանիքը դեռ շարունակում է մնալ արդեն հարազատ դարձած Խարկովում։ Համլետ Հովհաննիսյանը Հայաստանի քաղաքացիություն ունի, այլապես թույլ չէին տա հատել Ուկրաինայի սահմանը։ «Գործի բերումով պետք է դեռ այնտեղ մնանք, սակայն չգիտեմ` ինչ ընթացք ու …

