Դեսպան Սարգսյանը Կատարում մի շարք հանդիպումներ է ունեցել

Լուրեր

16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
Բոլորը

Կատարում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության հարցերի նախարար, դոկտոր Ֆալեհ բն Նասեր Ալ Թանիի հետ․ տեղեկացնում են Կատարում ՀՀ դեսպանությունից։

«Հանդիպմանը քննարկվել են շրջակա միջավայրի բնագավառում երկկողմ համագործակցության ծավալման և խորացման հնարավորությունները, անդրադարձ է կատարվել պատվիրակությունների փոխայցելությունների ակտիվացման հեռանկարներին։ Այս համատեքստում կարևորվել է երկու գերատեսչությունների ղեկավարների միջև հանդիպումն ու փոխգործակցության հարցերը տեղում քննարկելու անհրաժեշտությունը։

Նույն օրը Կատարում ՀՀ դեսպանը այցելել է ազդեցիկ լսարան ունեցող կատարական «Ալ-Շարկ» արաբալեզու պարբերականի գլխավոր խմբագրութուն և հանդիպում ունեցել թերթի գլխավոր խմբագիր Սադեկ Մուհամմադ ալ-Ամարիի հետ։ Քննարկվել են «դեսպանություն-տեղական լրատվամիջոցներ» ձևաչափի ձևավորմանը, ինչպես նաև երկու երկրների զանգվածային լրատվամիջոցների միջև փոխգործակցության հաստատմանն ու հետագա խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Հանդիպման ավարտին երկուստեք ընդգծվել է այս ոլորտում գոյություն ունեցող ներուժի ակտիվացման կարևորությունը, պայմանավորվածություն ձեռք բերվել աշխատանքների համադրման ճանապարհով այն լուսաբանելու կապակցությամբ։

Կատարում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի ԱԳՆ գլխավոր քարտուղար, դոկտոր Ահմադ Հասան ալ-Համադի հետ։ Հանդիպմանը քննարկվել են բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների ակտիվացման, Հայաստանի և Կատարի միջև իրավապայմանագրային բազայի ընդլայնման վերաբերյալ մի շարք հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։