Միջնորդ 2 կողմերին էլ Ադրբեջանը ավելի շատ առաջարկելու բաներ ունի, քան Հայաստանը․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Մայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը: Վերջինիս գնահատմամբ՝ հանդիպումն անկեղծ էր և արդյունավետ:

Այս թեմայի շուրջ քննարկման ժամանակ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց, որ հնարավոր է Մոսկավյում ևս նախաձեռնվի այդպիսի եռակողմ հանդիպում, բայց  այլ միջնորդով:

Ինչ վերաբերում է Միշելի գնահատականին, Նավասարդյանի դիտարկմամբ՝  այնպիսի տպավորություն է, որ գործընթացը առաջ գնալու միտում ունի:

Երևանի մամուլի ակումբի նախագահը կարծիք հայտնեց, որ եթե մոսկովյան ձևաչափը դառնա դոմինանտ, դա կնաշանակի, որ Արցախի կարգավիճակի և արցախահայության ապագայի հետ կապված հացերը կհետաձգվեն. դա կնշանակի թերի թողնել ամբողջ օրակարգը: Իսկ եթե դոմինանտ դառնա Եվրամիության կողմը, դա կառաջացնի Ռուսաստանի խանդը, իսկ Ռուսաստանը լուրջ լծակներ ունի այստեղ ցանկացած գործընթացի խանգարելու համար:

«Եթե Մոսկվայի և Բրյուսելի միջև մրցակցությունը շարունակվի,  ավելի շատ ձեռնտու կլինի Ադրբեջանին, որովհետև դա կնմանվի աճուրդի…Միջնորդ երկու կողմերին էլ Ադրբեջանը ավելի շատ առաջարկելու բաներ ունի, քան Հայաստանը:

Հայաստանի համար ցանկալի տարբերակը այդ երկու գործընթացները մերձեցնելն է, որպեսզի ստանա արդյունք:  Սակայն միգուցե Հայաստանին պետք չէ, որ գործընթացում լինի առաջընթաց … Հայաստանը շահագրգռված է խորացնել հարաբերությունները և՛ Մոսկվայի, և՛ Բրյուսելի հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում: