Գյումրու քաղաքապետարանը մեծ թվով հայտեր է ստացել քաղաքում հյուրատներ ու հյուրանոցներ կառուցելու։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու գլխավոր ճարտարպետ Հենրիկ Գասպարյանը։ «Առավել շատ են հյուրատներ կառուցելու ցանկություն ունեցողները։ Հիմնականում գերադասում են կառուցել քաղաքի պատմական միջուկում․ հասկանալի է, որ Գյումրին դիտարկում են որպես զբոսաշրջային ակտիվ քաղաք։ Ակտիվ շինարարությունը դեռ չի սկսվել, սեզոնը նոր է …

