Այցով Անկարայում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը հանդիպել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընի հետ, գրում է «Անադոլու» գործակալությունը։ Թուրքական կողմի տարածած հաղորդագրության համաձայն՝ քննարկման ժամանակ անդրադարձ է եղել նաև Հայաստանին։ «Մայրաքաղաք Անկարայի նախագահական համալիրում կայացած հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը և ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով …

