ԱՄՆ Տեխաս նահանգի Ուվալդ քաղաքի տարրական դպրոցում հրաձգության հետևանքով զոհվել է տարրական դպրոցի առնվազն 19 աշակերտ և մեկ ուսուցիչ, հայտնում է BBC-ն։ Եվս 13 երեխա տեղափոխվել է հիվանդանոց, նրանք ունեն տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ։ 66-ամյա մի կին և 10-ամյա մի աղջիկ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Հարձակումն իրականացնող 18-ամյա Սալվադոր Ռոմասին իրավապահները փոխհրաձգության ժամանակ չեզոքացրել …

