Ուկրաինայում պատերազմի սանձազերծումից ի վեր 1793 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 2439-ը՝ վիրավորվել։ Ապրիլի 10-ին այսպիսի տվյալներ է հրապարակել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը, փոխանցում է Korrespondent-ը ։ «Փաստացի թվերը զգալիորեն բարձր են, քանի որ ինտենսիվ ռազմական գործողությունների հատվածներից տեղեկատվությունը ուշ է ստացվում, իսկ տեղեկությունների մի մասը հաստատման կարիք ունի»,- նշել են կազմակերպությունից։ ՄԱԿ-ի հաստատված …

