Խերսոնում ու Զապորոժիեում սկսել են ռուսական անձնագրեր տրամադրել

Լուրեր

05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի կողմից գրավված Ուկրաինայի Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում սկսվել է ռուսական անձնագրերի տրամադրման արագացված ընթացակարգ։ Ռուսաստանի փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը հայտնել է, որանձնագրերի տրամադրումը սկսվել է նախօրեին։ Նա նշել է, որ անձնագրերի համար դիմել է ավելի քան 50 մարդ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Մինչ ռուսական ներխուժումը Խերսոնի մարզում ապրում էր ավելի քան 1 մլն մարդ, իսկ Զապորոժիեի շրջանում՝ ավելի քան 1,6 մլն մարդ։

Նախօրեին Զապորոժիեի Մելիտոպոլ քաղաքում բացվել է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության առաջին ստորաբաժանումը։ Ռուսական անձնագրերի տրամադրման «պարզեցված ընթացակարգը» չի ենթադրում Ուկրաինայի քաղաքացիությունից հրաժարում, «Ինտերֆաքս»-ին հայտնել են Ռուսաստանի կողմից նշանակված քաղաքային վարչությունում։

Ռուսական իշխանությունների կողմից նշանակված Զապորոժիեի շրջանի «ռազմական-քաղաքացիական վարչակազմի գլխավոր խորհրդի» անդամ Վլադիմիր Ռոգովն ավելի վաղ ասել էր, որ տարածաշրջանը «ճանապարհ կբռնի դեպի Ռուսաստանի մաս դառնալը»։

«Զապորոժիեի շրջանի համար կարող է լինել միայն մեկ ապագա՝ այն պետք է լինի Ռուսաստանի կազմում, դառնա Ռուսաստանի Դաշնության լիիրավ սուբյեկտը»,- հայտարարել է Ռոգովը։

Այս մասին խոսել է նաև Ռուսաստանի կողմից Խերսոնի շրջանի «ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ» նշանակված Կիրիլ Ստրեմուսովը։

Հիշեցնենք՝ մայիսի 25-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Զապորոժիեի և Խերսոնի շրջանների բնակիչներին պարզեցված ընթացակարգով ՌԴ քաղաքացիություն տրամադրելու մասին։

Տաթև Ֆռանգյան