Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2021/22 մրցաշրջանի եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին «Լիվերպուլ»-ը և «Ռեալ»-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսի մեկնարկային հատվածում գնդակին տիրում էր «Լիվերպուլ»-ը, սակայն խաղակեսի վերջնամասում «Ռեալ»-ին հաջողվում էր լուրջ հակագրոհել: Նույնիսկ խաղային իրավիճակներից մեկում Բենզեման կարողացավ գրավել «Լիվերպուլ»-ի դարպասը, սակայն VAR համակարգի ստուգումից հետո այն չեղարկվեց: Երկրորդ կեսի …

