Ուկրաինական Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկը BBC-ին հայտնել է, որ քաղաքում սպանվել է շուրջ 320 խաղաղ բնակիչ։ Նրա խոսքով՝ ռուս զինվորականները «հատուկ որս» են իրականացրել նաև տեղի քաղաքական գործիչների նկատմամբ։ Քաղաքապետը հայտարարել է, որ ՌԴ ԱԳ նախարարին հրավիրում է Բուչա, որպեսզի նա «տեսնի մահացած մարդկանց մարմինները և նայի նրանց ընտանիքների, մայրերի, ամուսինների, որբ մնացած երեխաների աչքերին»։ …

