«Արդար Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Հանրապետության նախագահի հրաժարականի վերաբերյալ: Հայտարարությունը՝ ստորև. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անսպասելի հրաժարականը որակապես այլ իրավիճակ է ստեղծել մեր երկրում՝ հիմք դնելով քաղաքական գործընթացների բովանդակային այլ շեշտադրումներով մեկնարկին՝ իշխանությանը կանգնեցնելով հաջորդ նախագահի անձի դժվարին ու ոչ ստանդարտ ընտրության առաջ: Հրաժարականի տեքստի բովանդակությունը հիմք է տալիս ընդգծելու, որ առկա մարտահրավերներն առավել …