ԵՄ-ն պատրաստ է մեծացնել աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված միջոցառումներին. Տոյվո Կլաար

Լուրեր

16.11.2026 | 10:42
Ամուսինը դանակով հարվածներ է հասցրել կնոջը և արգելել նրա շփումը երեք մանկահասակ երեխաների հետ․ ՔԿ
16.11.2026 | 10:30
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 16-ի դրությամբ
16.11.2026 | 10:23
Իսպանիայի հավաքականի ռեկորդային անպարտելի շարքն ավարտվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 10:15
Աննա Վարդապետյանն ու Դուբայի գլխավոր դատախազը քննարկել են ապօրինի գույքի բռնագանձման և փողերի լվացման դեմ պայքարի հարցեր
16.11.2026 | 10:01
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.11.2026 | 09:58
46-ամյա Ռոնալդինյոն առաջին հանդիպումն է անցկացրել կարիերայի վերսկսումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 09:50
«Ձորակ» խնամքի կենտրոնում ՄԻՊ-ն համակարգային խնդիրներ է արձանագրել․ սննդի որակից մինչև ոչ պատշաճ պայմաններ
16.11.2026 | 09:45
Փաշինյանն ու Կամբոջայի վարչապետը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
16.11.2026 | 09:38
Վահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
Բոլորը

ԵՄ-ն պատրաստ է մեծացնել աջակցությունը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության հաստատման միջոցներին։ Այս մասին ադբեջանական «Թրենդ»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Նա հիշեցրել է՝ մայիսի 22-ին Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի և ԵՄ Խորհրդի ղեկավարների հանդիպումը երրորդն էր 2021 թվականի դեկտեմբերից ի վեր։

«Ինչպես Եվրոպական միության Խորհրդի նախագահ Շառլ Միշելն է նշել արդյունքներից հետո՝ այս հանդիպումը թույլ է տվել մտքերի անկեղծ և արդյունավետ փոխանակում ունենալ օրակարգային բոլոր հարցերի շուրջ։ ԵՄ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի հաստատակամ հավատարմությունն այս ձևաչափին։ Առաջիկա շաբաթների ընթացքում շատ աշխատանք կա անելու, մինչև առաջնորդները կրկին կհանդիպեն այս ամառ՝ մեկ այլ եռակողմ հանդիպման համար»,- ասել է Կլաարը։

Նա հավելել է, որ մայիսի 22-ին մի շարք կոնկրետ արդյունքների են հասել, մասնավորապես, կապված մայիսի 24-ին միջպետական ​​սահմանին Ադրբեջանի և Հայաստանի սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստի կազմակերպման վերաբերյալ։ Բացի այդ, պայմանավորավածություններ են ձեռք բերվել՝ կապված Ադրբեջանի և Նախիջևանի, ինրպես նաև Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր մասերի տրանսպորտի տարանցումը կարգավորող սկզբունքների վերաբերյալ։

«Դիտարկելով ձեռք բերված առաջընթացը՝ ես հաստատապես հավատում եմ, որ առաջնորդները կիսում են Հարավային Կովկասում կայուն խաղաղության տեսլականը։ Բրյուսելում հանդիպումները կարևոր տարր են, որոնք օգնում են կողմերի մերձեցման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել»,- ասել է Կլաարը։

Ըստ նրա՝ կարևոր է, որ հանդիպումներին զուգահեռ՝ նաև կողմերը քայլեր ձեռնարկեն բնակչությանը երկարաժամկետ կայուն խաղաղության նախապատրաստելու համար։

«ԵՄ-ն ողջունել է ապրիլի 13-ին խորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը թշնամության էջը շրջելու և հակամարտությունից տուժած ամբողջ բնակչության համար անվտանգ ու դրական ապագա ապահովելու մասին։ Կարծում եմ՝ դեռ շատ ավելին է պետք և կարելի է անել, սակայն գտնում եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք ու կտեսնենք առավել կոնկրետ պայմանավորվածություններ այդ ոլորտում»,- ասել է Կլաարը՝ նշելով․ «Բացի բրյուսելյան ձևաչափից՝ կան այլ կողմեր, այլ խաղացողներ, որոնք օգնում են գտնել երկու կողմերի համար ընդունելի համապարփակ լուծում։ Մենք բոլորս ելնում ենք 2020 թվականի նոյեմբերի հրադադարի հայտարարության մեջ Ռուսաստանի միջնորդությամբ սահմանված պայմաններից։ Եվ ես նախկինում ասել եմ, որ Մոսկվայում և Սոչիում ձեռք բերված բարձր մակարդակի պայմանավորվածությունները նույն ուղղությամբ են, ինչ մենք։ Մեր ջանքերը միմյանց բացառող չեն, այլ ճիշտ հակառակը»։

Նա նշել է, որ, ցավոք, դեռ լսվում են հայտարարություններ, որոնք չեն նպաստում լարվածության թուլացմանը։ Կլաարի կարծիքով՝ բնակչությանը կարևոր է  պատրաստել երկարաժամկետ կայուն խաղաղության և ապահովել, որ բոլոր տեղահանվածների վերադարձի համար պայմաններն իրականացվեն։ ԵՄ պաշտոնյան ասել է, որ այս համատեքստում ակնկալում են ավելի սերտ համագործակցություն հումանիտար հարցերի և կոնկրետ մարդասիրական նախաձեռնությունների շուրջ մոտ ապագայում։

Էմմա Չոբանյան