ՀԲԸՄ-ն և Մատենադարանը Արցախի ձեռագրական ժառանգության պահպանմանը միտված պատկերագիրք են հրատարակել

Լուրեր

28.06.2026 | 23:31
Ո՞ւր են ընտրությունների արդյունքներից դժգոհ մարդիկ․ Գալյանը՝ Վարդևանյանին. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 23:14
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
28.06.2026 | 22:27
Արման Թաթոյանի հրապարակած 2 ձայնագրությունների մասով վարույթ կա, մեղադրյալ չկա․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 21:45
Քննարկվում է դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելքի հնարավորությունը․ Պուտին
28.06.2026 | 21:32
Փոխադարձ վիրավորանքներ՝ ՍԴ-ում․ «Դերասանական ձիրք չունեմ», «Ձեր մոտ կեղծարարական էլ ա ստացվում»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 20:50
Ցավով տեղեկացա բժիշկ Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Ավանեսյան
28.06.2026 | 20:00
«Կյանքս կտամ», քարսիթ՝ ոչ. ինչու են ճանապարհին երեխաներ մահանում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 19:46
Բեռլինում սահմանվել է ջերմության բացարձակ ռեկորդ՝ 149 տարվա դիտարկումների ընթացքում․ Լևոն Ազիզյան
28.06.2026 | 19:30
Ռուսաստանն ունի բավարար ուժ, միջոցներ և քաղաքական կամք, և դրանում ոչ ոք չպետք է կասկածի․ Պուտինը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական համագումարում
28.06.2026 | 18:55
Վթարված մեքենայում հայտնաբերվել է նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
28.06.2026 | 18:42
Սաուդյան Արաբիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զոհվել
28.06.2026 | 18:20
Ձայնագրություններում ՀՀ քաղաքացիների հասցեին այնպիսի վիրավորանքներ կան, որ եթե այլ նպատակ հետապնդվեր, դրանք կհրապարակվեին․ ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 18:02
Չկա որևէ ուժ, որը վիճարկած լինի հրապարակված տեսագրությունները․ ՀԿԿ ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 17:35
Նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալվածի մահվան գործով դեռևս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 17:16
Անվավեր քվեաթերթիկները ևս ընտրողի կամքն են․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի համատեղ ջանքերով հրատարակվել է «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» ուսումնասիրություն-պատկերագիրքը․ տեղեկացնում են ՀԲԸՄ-ից։

«Գրքի համահեղինակներն են արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Թամարա Մինասյանը և պատմական գիտությունների թեկնածու Վահե Թորոսյանը։ Պատկերագրքի հրատարակությունը իրականացվել է ՀԲԸՄ-ի Լորենս Թերզյան ֆոնդի ֆինանսավորմամբ՝ ՀԲԸՄ Արցախյան թեմաներով հետազոտությունների դրամաշնորհային ծրագրի շրջանակում, որի նպատակն է հետազոտությունների միջոցով հանրությանն իրազեկել Արցախի պատմության, մշակույթի և առկա խնդիրների մասին։

Գիրքը բացառիկ արժեք է՝ նպաստելու Հայաստանի երկու պատմական նահանգների՝ Արցախի և Ուտիքի, մշակութային ժառանգության միջազգային ճանաչմանը։ Այս գավառները դարեր ի վեր եղել են աստվածաբանական, պատմական, կրթական և ծիսական անթիվ ձեռագրերի օրրան, որոնց մեծ մասն այժմ պահպանվում է Մատենադարանում։ Համահեղինակների համատեղ ջանքերի արդյունքում գիտականորեն ապացուցվել է նշված նահանգներում հայկականության բազմադարյա գոյությունը։

Գիրքը բաղկացած է երեք մասից և արտացոլում է Արցախ և Ուտիք պատմական նահանգների պատմությունը, ներկայացնում է շրջանի գրչատներն ու կրթական կենտրոնները, որոնք գործել են վանական համալիրներին կից, ինչպես նաև բացահայտում է 13-18-րդ դարերում ստեղծված պատկերազարդ ձեռագրերի պատկերագրական առանձնահատկությունները։ «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը, որպես այդ նահանգների պատմության և մշակութային ժառանգության ներդաշնակ մաս, հարուստ է բազմաթիվ քրիստոնեական ճարտարապետական կոթողներով, հուշարձաններով, խաչքարերով, և միջնադարյան աշխարհիկ կառույցներով, որոնք մենք պարտավոր ենք պահպանել և փոխանցել սերնդեսերունդ», – նկատում է գրքի խմբագիր, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանը։

Գրքի համահեղինակներից Թամարա Մինասյանի համոզմամբ՝ ներկայիս քաղաքական և տարածաշրջանային զարգացումների կիզակետում, երբ հարևան պետությունները ջանք չեն խնայում կեղծել պատմությունը և հայկական մշակութային ժառանգությունը վերագրել իրենց՝ ներկայացնելով այն որպես աղվանական հարստություն, գիտականորեն ապացուցված այս բացահայտումները արդյունավետ զենք կարող են ծառայել ցանկացած ապատեղեկատվության դեմ։ Եվ եթե նրանց փորձերը փոքրիշատե հաջողության են հասնում մեր պատմական հուշակոթողները ոչնչացնելով, ապա ձեռագրական ժառանգության դեպքում նրանց նույնն անել չի հաջողվի։ «Հատկապես ձեռագրերի հիշատակարանները բացառիկ աղբյուրներ են, որոնք, անկասկած, ապացուցում են հայերի դարավոր ներկայությունն Արցախում և Ուտիքում»,- հավելում է նա։

«Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» պատկերագրքի հրատարակությունը ՀԲԸՄ Արցախյան թեմաներով հետազոտությունների դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականցված 18 ծրագրերից մեկն է։ Գրքի շնորհանդեսի ընթացքում ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանն անդրադարձավ նաև ՀԲԸՄ Արցախյան թեմաներով հետազոտությունների դրամաշնորհային ծրագրի առաքելությանը։ «Արցախյան 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ միջազգային հանրությունը թյուր պատկերացում ունի Արցախի պատմության և, մասնավորապես, մշակութային ժառանգության վերաբերյալ։ Դրամաշնորհային ծրագրի նպատակն է անդրադառնալ Արցախի պատմության բոլոր շերտերին և միջազգային հանրությանը զինել գիտականորեն ապացուցված և անաչառ փաստերով։ Մատենադարանը՝ որպես հին ձեռագրերի և սկզբնաղբյուրների գլխավոր պահոց, այս նախաձեռնությունն ակտիվորեն առաջ մղելու հիմնական հենասյուներից մեկը կարող է լինել»։

ՀԲԸՄ-ի և Մատենադարանի ղեկավարությունները վստահեցնում են, որ շարունակական ջանքեր կգործադրեն, որպեսզի պատկերագիրքը լայնամասշտաբ տարածում գտնի Հայաստանի սահամաններից դուրս գիտական շրջանակներում և նպաստի հայոց պատմությունը կեղծելու դեմ ակտիվ պայքարին։ Պատկերագիրքն արդեն շրջանառվում է Եվրոպայում, իսկ հեղինակներն էլ հետազոտության արդյունքները մեծ խանդավառությամբ ներկայացնում են տարբեր միջազգային գիտաժողովներում։ «Պատկերագիրք-ուսումնասիրությունը կներկայացվի ոչ միայն Հայաստանի և Արցախի հանրապետություններում, այլև, որ ավելի կարևոր է, կուղարկվի օտար երկրների դեսպանատներին, միջազգային (հատկապես մշակութային ուղղվածության) կառույցներին, ինչպես նաև աշխարհի առաջատար գիտակրթական կենտրոններին ու համալսարաններին։ Վստահ ենք, որ այս աշխատությամբ Արցախ-Ուտիքի հարուստ մշակութային ժառանգությունն ավելի ճանաչելի կդառնա աշխարհում»,- հավելում է Մատենադարանի տնօրեն դր. Վահան Տեր-Ղևոնդյանը»։