ԵՄ-ն չի նախատեսում ռուսական գազի մատակարարումների էմբարգո սահմանել

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիությունը չի նախատեսում ռուսական գազի մատակարարումների արգելք սահմանել։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը, գրում է Korrespondent-ը։

«Գազային էմբարգոն հաջորդ պատժամիջոցների փաթեթի առարկա չի լինի»,- ասել է նա։

Իր հերթին, Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոուն ասել է, որ ԵՄ-ն պետք է ընդմիջում վերցնի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում։

«Բելգիայի տեսանկյունից վերջին փաթեթը մեծ առաջընթաց է, և ես կարծում եմ, որ առայժմ պետք է դադար տանք: Թող այս փաթեթը գործի: Ռուսաստանի վրա նավթի էմբարգոյի ազդեցությունը շատ ավելի մեծ է, քան գազի դեպքում: Գազի ճանապարհը շատ ավելի բարդ է»,- ասել է նա։

Պաշտոնյան նշել է, որ նավթային էմբարգոյի ներդրումը ողջ ԵՄ-ի հաղթանակն էր, որին ոչ ոք չէր հավատում։

Հիշեցնենք, որ ԵՄ առաջնորդները նախօրեին փոխզիջման են հասել ռուսական նավթի ներկրման արգելքի հարցում։ Էմբարգոն կանդրադառնա ռուսական նավթի ներմուծման 90%-ի վրա մինչև այս տարվա վերջ։ Մնացած 10 կամ 11%-ը գնում է «Դրուժբա» խողովակաշարի հարավային ճյուղով դեպի Հունգարիա, Սլովակիա և Չեխիա: Այս երկրների համար ժամանակավոր բացառություն է սահմանվել։

Տաթև Ֆռանգյան