Երևանում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 60 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Եզրափակչում նա 5:0 հաշվով առավելության հասավ ֆրանսիացի մարզիկ Լունես Արմաուլիի նկատմամբ։ Նշենք, որ Հովհաննես Բաչկովը բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն է դառնում երրորդ անգամ։ Առաջին ոսկե մեդալը նա նվաճել է 2017 թվականին Խարկովում անցկացված Եվրոպայի առաջնությունում, երկրորդը՝ 2019 թվականին …

