Շեշտակի թանկացել է թե՛ պարարտանյութը, թե՛ սերմացուն, թե՛ դիզվառելիքը, ինչը մտահոգիչ է: Այս մասին Կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Այս պահին ինտենսիվ բանակցում ենք այլ երկրներրի արտադրողների հետ, որպեսզի հասկանանք՝ ինչ ձևով ենք օժանդակելու գյուղտնտեսություններին։ Ըստ էության, մեր 3-15 մլն դրամանոց վարկերի սուբսիդավորման իմաստը հենց դա է՝ օգնել …