ՌԴ-ն պարտվել է պատերազմում՝ խայտառակ մեկուսացման մեջ է․ ֆանտաստիկա է՝ թույլ Կրեմլը ՀՀ-ին օգնի Թուրքիայի դեմ․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.04.2026 | 23:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.04.2026 | 23:13
Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հարձակման հետևանքով երկրորդ ֆրանսիացի խաղաղապահն է զոհվել
22.04.2026 | 22:59
Բազեյանն ու Հարությունյանը զրկվեցին հաղթանակից. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ահազանգում է խայտառակ մրցավարության մասին
22.04.2026 | 22:45
Թուրք լրագրողի համար դատախազությունը պատիժ է պահանջում` հայ երիտասարդների հետ Ցեղասպանության հետ կապված զրույցի համար
22.04.2026 | 22:33
Ովքեր են ԱԺԲ-ի ցանկում. հրապարակվել է ընտրությունների ընտրական ցուցակը
22.04.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.04.2026 | 22:05
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները, հնարավոր է, վերսկսվեն արդեն այս ուրբաթ
22.04.2026 | 21:53
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում նաև Հայաստանով հեռանալ Իրանից
22.04.2026 | 21:44
Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22.04.2026 | 21:30
Քոչարյանը, Կարապետյանը, Ծառուկյանը պիտի քննադատեին Պուտինին․ նա միջամտեց ՀՀ ներքին գործերին, լռելով՝ կորուստ են ունենում․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:21
Բրիտանիայում 2008 թվականից հետո ծնվածների համար ծխելու արգելքի մասին օրինագիծ է ընդունվել
22.04.2026 | 21:16
Ըմբշամարտի ԵԱ․ Սլավիկ Գալստյանը և Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:15
ՀՀ-ի և Ղրղզստանի նախագահները քննարկել են տնտեսական կապերի ակտիվացումն ու ուղիղ չվերթների հնարավորությունը
22.04.2026 | 21:01
Մարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
22.04.2026 | 20:59
Robust Armenia 2026․ Բիզնեսը բնության դե՞մ է, թե՞ կողքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ազգային անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Հրաչյա Արզումանյանի հետ

-Պարո՛ն Արզումանյան, մայիսի 28-ին Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը, նրանց կրակոցից մահացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող։ Բայց արի ու տես՝ Բաքուն է մեղադրում Երևանին՝ «կարգավորման ջանքերը խարխլելու մեջ», թե, իբր, «ապատեղեկատվություն են հրադադարը խախտելու մասին ՀՀ-ի մեղադրանքները»։ Մեկ ուրիշ հաղորդագրությամբ էլ Բաքուն դատապարտել էր Փարիզի քաղաքապետի և Արցախի նախագահի հանդիպումը: Անցած շաբաթ էր ՀՀ-ի և Ադրբեջանի փոխվարչապետերի ղեկավարած սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովը նիստ գումարել, երբ կողմերը կառուցողական էին գնահատել պրոցեսը։ Ինչպե՞ս հասկանալ Բաքվի սադրանքները։

-Դրանք սադրանքներ չեն։ Ես Ադրբեջանի կողմից սխալ բաներ չեմ տեսնում, ինքը շարունակում է տրամաբանական քաղաքականություն, որ վարում է արդեն 20 տարի։ Ինքը կիրառում է ռազմական գործողություններով ճնշում հայկական կողմի վրա։ Հայկական կողմի պրոբլեմն է, որ ճիշտ չի գնահատում, թե ինչ է կատարվում։ ՀՀ-ն մտել է հույսերի և իրականությունից կտրված գնահատականների մեջ, ուր խաղաղություն և կառուցողական լուծումներ են տեսնում։ Ադրբեջանը միշտ է ասել, որ կիրառելու է ռազմական ուժ և ռազմական ուժի սպառնալիքով ստիպում է հայկական կողմին անել քայլեր, որոնք իր շահերից են բխում։ Ադրբեջանը չի շեղվել իր ռազմավարությունից և նպատակներից, Թուրքիան և Ռուսաստանը չեն շեղվել։ Հայկական կողմը փորձում է տարածաշրջանում թշնամու վարքի մեջ տեսնել փոփոխություններ, ինչ-որ հույսեր։ Չկան փոփոխություններ։ Հայաստանի դեմ կիրառվում է ռազմական ուժ և ռազմական ուժի սպառնալիք։ Երբ դու մտածում ես, որ կարող է փոփոխություն լինել, երբ դու ունենում ես դրական պրոցեսների հնարավորություն միջազգային ասպարեզում, քեզ միանգամից խփում են ռազմական ուժով։ Այստեղ ամեն ինչ տրամաբանական է։

-Փորձենք հասկանալ՝ ի՞նչ նկատի ունեք «միջազգային դրական պորցեսներ ՀՀ-ի համար» ասելով։ Ի պատասխան Բաքվի 5 առաջարկներին՝ ՀՀ-ն էլ իր վեց առաջարկներով է պատրաստակամություն հայտնել հարաբերությունների կարգավորման, միջպետական հարաբերությունների հաստատման բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա։ ՀՀ իշխանություններն ասում են, որ այդտեղ նաև ազգերի ինքնորոշման իրավունքն է ամրագրված, և այդ հարցը դրվելու է սեղանին անվտանգության և իրավունքների մասին խոսելիս։ Ստացվում է՝ եթե անգամ Երևանն ընդուներ կարգավիճակի նշաձողի իջեցման միջազգային ակնկալիքը, փաստ է դառնում հիմա, որ Ադրբեջանը նույնիսկ դրան համաձայն չէ, և կրկին ռազմական սադրանքների է գնում։ Ի՞նչ գնահատական ունեք։

-Առաջինը՝ նշաձողի ոչ մի իջեցում էլ տեղի չի ունեցել, դա նույն կերպ հայկական մոտեցում է՝ միջազգային քաղաքականությունից կտրված։ Եթե հիշում եք՝ 2020 թվականին Ռուսաստանն ու Թուրքիան լուծեցին Արցախի պրոբլեմը՝ փակեցին Արցախի պրոբլեմը։ Պուտինը, Շոյգուն, Ալիևը հայտարարեցին, որ Արցախի հարցն այլևս չկա՝ «Արցախն Ադրբեջանի մաս է և վերջ»։ Բայց հետո միջազգային հանրությունը, աշխարհաքաղաքական պրոցեսներն ապացուցեցին և բերեցին ուրիշ իրականության, որից կտրված են նաև Էրդողանն ու Պուտինը։ Պարզվեց, որ հայկական հարցը և Արցախի հարցը փակված չեն, և մնացել է Արցախի կարգավիճակի պրոբլեմը։ Կամաց-կամաց Թուրքիան, Ռուսաստանը, Ադրբեջանը ստիպված են մտնել ուրիշ իրականության մեջ, և իրենք մտնելով այդ իրականության մեջ՝ կիրառում են ուժ կամ ուժի սպառնալիք, որ Հայաստանին համոզեն՝ հետ կանգնել իր մոտեցումներից, որը պատրաստ է ընդունել և ձևավորել միջազգային ասպարեզում։ Նորից եմ կրկնում՝ ոչ թե ռուս-թուրքական համաձայնության մեջ, այլ ավելի լայն հասարակական միջոցներով։

-Ըստ Ձեզ՝ սա լոկ Հայաստան-Ադրբեջան տիրույթի պրոբլեմ չէ, այլ գլոբալ մեծ խաղի մեջ փոքրիկ դետա՞լ է։

-Իհարկե։ Ես ուղղակի չեմ հասկանում, թե ինչո՞ւ է հայկական կողմը մտածում, որ ինքը կարող է Արցախի հարցն իզոլացնել «հայկական հարցից», ինչո՞ւ է հայկական կողմը մտածում, որ «հայկական հարցը» Հարավային Կովկասում կարող է տարանջատել մեծ Մերձավոր Արևելքի պրոցեսից։ Ինչո՞ւ Հայաստանի դիվանագիտական և քաղաքական աշխատողները, չինովնիկները մտածում են, որ իրենք կարող են տարանջատել Հայաստանն աշխարհաքաղաքական ասպարեզից։ Ո՞վ է դա իրենց ասել։ Քո պրոբլեմն է, երբ աշխարհում ընթանում են ռազմական գործընթացներ, և երբ դու այդ ժամանակ ուզում ես հասնել խաղաղության, քո և հասարակությանդ պրոբլեմն է, Ադրբեջանի պրոբլեմը չէ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան