Ե՞րբ է նախատեսվում նոր ատոմակայան կառուցել․ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը կշահագործվի մինչև 2036 թվականը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 11:16
Ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով․ սպասվում են անձրև, կարկուտ և ուժեղ քամի
26.08.2026 | 11:11
Նոր ուսումնական տարվա մեկնարկի շրջանակում Ոստիկանության կողմից նախատեսվող միջոցառումները. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 11:03
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը մեկնարկում է Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 10:55
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը
26.08.2026 | 10:40
US Open. Ալինա Չառաևան պարտություն կրեց որակավորման փուլում
26.08.2026 | 10:31
Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ. ՌԴ ԱԳՆ
26.08.2026 | 10:23
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհվել է Տամբովի մարզի Wildberries-ի պահեստը․ Լիպեցկում 2 մարդ է զոհվել
26.08.2026 | 10:15
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.06%-ով և կազմել 4638.10 դոլար
26.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 09:50
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 26-ի դրությամբ
26.08.2026 | 09:43
Առինջ մոլի հողից մինչև Ծառուկյանների առանձնատուն․ Դատախազությունը վիճարկում է երկու գույքի գործարքներ
26.08.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
Բոլորը

Հայկական ատոմային էլեկտրակայանը հերթական պլանային պարապուրդում է։ Նորոգման-արդիականացման աշխատանքներ են ընթանում․ ըստ ատոմակայանի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանի՝ 2026 թվականից հետո գործող երկրորդ էներգաբլոկը կշահագործեն ևս 10 տարի՝ մինչև 2036 թվականը: Այն կշահագործվի այնքան, մինչև կառուցվի նորը։

«Հուսով եմ, որ  2036-ին կլինի մեր հաջորդ էներգաբլոկը, այս էներգաբլոկը շահագործումից դուրս կգա։ Այսինքն, մեր նախնական հաշվարկով՝ մինչև 2036 թվականը կաշխատենք այս բլոկով, դրանից հետո արդեն նոր բլոկով»,- ասում է ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալը։

Նոր էներգաբլոկ կառուցելու համար ստեղծվել է հայ-ռուսական հանձնաժողով, կազմն արդեն հաստատված է, տարբեր հզորության բլոկների կառուցման տեխնիկատնտեսական նախնական հաշվարկներն էլ սկսվել են։

ՀԱԷԿ-ի ռեակտորի իրանի մետաղի ֆունկցիաներն են վերականգնել, նախորդ տարի կայանի կապիտալ վերանորոգման շրջանակում այն թրծվեց, սակայն դրանից հետո դեռ մի քանի ամիս ստուգվում էր ամրությունը։ Ռեակտորն արդեն փակ է, կայանն Էներգետիկ ցանցին կմիանա նախատեսված բոլոր ստուգումների ավարտին՝ հունիսի 27-ին։

«Երբ ատոմակայանը շահագործվում է, տարիների ընթացքում մետաղը կորցնում է իր հատկությունները, կա բավականին լավ մշակված տեխնոլոգիա, որն իրենից ենթադրում է մետաղի տաքացում մինչև 475 աստիճան, և այդ ջերմաստիճանում 150 ժամ պահվում է, ապա սառեցվում որոշակի արագությամբ և տեղի է ունենում երիտասարդացում»,- մանրամասնում է ՀԱԷԿ-ի գլխավոր ինժեներ Արթուր Գրիգորյանը։

Թրծումից հետո Հայկական ԱԷԿ-ի ռեակտորը կարող է աշխատել մինչև 2039 թվականը։ Ռեակտորային կայանքի հանգույցների մի մասը փոխվել է։ Այն սարքավորումները, որոնք անհնար կամ դժվար կլինի փոխարինել, կգնահատվի դրանց աշխատանքային ռեսուրսը։ Այս ամենը նախատեսվում է իրականացնել 2024-25 թվականներին, որպեսզի մինչև 2026 թվականը վերահսկող կազմակերպությունը բավարար ժամանակ ունենա՝ ուսումնասիրելու և կայանի աշխատանքը երկարացնելու վերաբերյալ որոշում կայացնելու համար։

Հիմնանորոգման շրջանակում ատոմակայանում դեռ երկու նախագիծ շարունակվում է․ կառուցվում են նոր բաց բաշխիչ սարքեր, ինչպես նաև վերանորոգվում են հովացման աշտարակները, որոնցում սառեցվում է շարժանիվային կայանքներից եկող գոլորշին։ Բաց բաշխիչ սարքերի վերաբերյալ մրցույթի արդյունքները պետք է ամփոփվեն առաջիկա օրերին, իսկ շինարարությունը կտևի մոտ երկու տարի։ Հովացման գործող երկու աշտարակների վերանորոգումն արդեն իսկ իրականացվում է, առաջինի աշխատանքները պետք է ավարտին հասցվեն մինչև հունիսի վերջ, երկրորդինը` մինչև տարեվերջ։ 

Աշտարակների վերանորոգումից հետո գոլորշու սառեցումն ավելի արդյունավետ կկատարվի, ինչը նշանակում է, որ կայանը կկարողանա առանց գերտաքացման վտանգի ավելի մեծ հզորությամբ գործել։ ԱԷԿ-ում շուտով մրցույթ կհայտարարեն նաև նոր դիզել-գեներատորային կայանի համար։ Կատարվող ամբողջ աշխատանքի, ինչպես նաև միջուկային վառելիքի համար գումարը հատկացվում է ՀՀ բյուջեից։ 

Վերջերս ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը միջուկային ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ հուշագիր են ստորագրել, որի միջոցով երկու երկրները կարող են ավելի ամուր կապեր հաստատել միջուկային ոլորտի փորձագետների, արդյունաբերության և հետազոտողների միջև: Մովսես Վարդանյանն անդրադարձավ նաև այդ փաստաթղթին․ «Մենք, որպես շահագործող կազմակերպություն, մեծ համագործակցության ծրագրեր ունենք ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի հետ»։

ՀԱԷԿ-Ի տնօրենի տեղակալն ասում է՝ հիմա շուկայում կան և՛ եվրոպական, և՛ ամերիկյան, և՛ ռուսական՝ 1000-1200 մեգավատտանոց ստանդարտ բլոկներ, որոնք համապատասխանում են մեր սեյսմիկ գոտուն։ Թեև օպերատորն ու հանձնաժողովը 100 տարի շահագործման ժամկետ ունեցող բլոկները Հայաստանի համակարգի համար շատ են համարում, սակայն ատոմակայանի տնօրենի առաջին տեղակալն ասում է՝ Հայաստանը պիտի առաջ նայի, ՀՀ նոր ատոմակայանը պետք է մեծ լինի՝ մինչև 1000-1200 մեգավատտ հզորությամբ, որը կծառայի մինչև 100 տարի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան