«Ընդդիմության՝ հունիսի 3-ին արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը իրավիճակից ինչ-որ մի ելք գտնելու հերթական փորձ է, այն կեղծ գործընթաց է»,- լրագրողների հետ զրույցում այս կարծիքը հայտնեց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ ընդդիմությունը փակուղու մեջ է: Նա հիշեցրեց, որ այսօր վարչապետը ներկայացրել է բյուջեի հետ կապված տվյալներ: «Աննախադեպ բան է արվել և արվում այս իշխանության կողմից Արցախի համար. …

