«Հունաստան, կարգի՛ բեր քեզ»․ Էրդողանը կրկին սպառնացել է Աթենքին

Լուրեր

11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին սպառնալիքներ է հնչեցրել և բողոքել Հունաստանից։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Էրդողանը նշել է, թե վերջ են դրել Հունաստանի հետ ռազմավարական խորհրդի ձևաչափի շրջանակներում հանդիպումներին ու բարձր մակարդակով հայտարարել այդ մասին։

«Դա ի՞նչ է նշանակում։ Դա նշանակում է՝ Հունաստան, կարգի՛ բեր քեզ։ Միցոտակիսը՝ Հունաստանի վարչապետը, իմ զրուցակիցը չէ այլևս։ Ինչո՞ւ, որովհետև ես չեմ շփվում մարդկանց հետ, որոնք քաղաքականությունն օգտագործում են անձնական նպատակներով»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ կրկին հիշելով Միցոտակիսի ԱՄՆ կատարած այցը։

«Սկզբում դու ինձ հետ շփվում ես, մենք ճաշում ենք, խոսք ենք տալիս երրորդ երկրներին մեր հարաբերություններին չխառնել։ 15 օր անց գնում ես ԱՄՆ ու ելույթ ունենում Կոնգրեսում Թուրքիայի դեմ հայտարարություններով՝ ծափահարություններ ստանալով։ Նաև մեծ սպառազինություններ։ Մենք նրանց հետ չենք ուզում գործ ունենալ։ Մենք ընկեր ենք ընկերների համար, սակայն Հունաստանը, պետք է իմանա, որ մենք կպատասխանենք նրանց, որոնք մեզ թշնամու աչքերով են նայում»,- ասել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ օրերս Էրդողանը հայտարարել էր, թե Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն իր համար «այլևս գոյություն չունի», և նրան մեղադրել էր ԱՄՆ կատարած այցի ժամանակ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքն արգելափակելու փորձի մեջ։

Էմմա Չոբանյան