Այսօր Երևանի քաղաքապետարանում Գործակարգավորման խորդրդակցության ժամանակ՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն անդրադարձավ Հրազդանի կիրճի և Երևանյանի լճի մաքրման աշխատանքներին։ Ըստ զեկուցողի՝ Հրազդանի կիրճում սկսվել են մաքրման աշխատանքները, փոխարենը Երևանյան լճում պատկերն այլ է։ «Ինքս գնացել եմ Երևանյան լիճ՝ մարդու չասելով, տեսել եմ՝ լիճը մաքրում է մի մարդ, իսկ էդ ծավալ հաշվող կազմակերպությունից մարդ չկա, ծառի հետևո՞ւմ է …

