Հնարավոր է, բայց հետևանքները պետք է քննարկենք․ նախարարը պարգևավճարները աշխատավարձի մեջ ներառելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Այսօր 2021թ-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, դիմելով ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին, »Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հետաքրքրվեց, թե ինչու պետական համակարգի աշխատակիցներին տրվող հավելավճարներն ու պարգևավճարները չեն հաշվառվում նրանց աշխատավարձերի մեջ:

«Շատ կարևոր է, երբ մենք երկարաժամկետ առումով բարձրացումներ ենք սահմանում, հաշվի առնենք, որ լավ ժամանակներում այդ պարգևավճարները կարող են տրվել, իսկ ճգնաժամային իրավիճակներում դրանց վճարումը կարող է սահմանափակվել»- պարզաբանեց նախարարը։

Նրա խոսքով՝ պարգևավճարի համակարգը հնարավորություն է տալիս խրախուսել արդյունավետ աշխատանքը։ Նախարարի դիտարկմամբ՝ վճարվող գումարի անունը փոխելն այդ գումարը ստացողի կյանքում ոչինչ չի փոխի, բայց կարող է վնասել աշխատանքի արդյունավետությանը։

Խաչատրյանը պարզաբանեց, որ 30 տոկոս պարգևավճարը բաղկացած է քաղաքացիական ծառայողներին տրվող աշխատավարձի 10 տոկոսի չափով պարգևավճարից ու պետական համակարգի բոլոր աշխատակիցների համար սահմանված 20 տոկոս լրացուցիչ պարգևավճարից։

Վահագն Հովակիմյանը հիշեցրեց, որ պարգևավճարի համակարգը քաղաքական շահարկումների լայն հնարավորություն է տալիս, մինչդեռ դրանից խուսափելու արդյունավետ տարբերակը այդ գումարը աշխատավարձի չափի մեջ ներառելը կարող է լինել։

«Տվյալ դեպքում 20 տոկոսն է այն ավելացումը, որ արվել է 2018թ–ին, այսինքն` 10–ը եղել է, 20-ը` ավելացվել։ Խնդրեմ` այդ 20-ով եկեք խնդիրը լուծենք, այն 10-ը թող մնա ձեր ասած` խրախուսման ֆոնդը»,- նշեց պատգամավորը։

Նախարարը պատասխանեց, որ այդ հարցի պատասխանատուն միայն ինքը չէ. «Դա կառավարության որոշելիք խնդիրն է… Հետևանքները պետք է քննարկել»:

Մանրամասները՝ տեսանյութում: