ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Խաղաղապահ ուժերի բրիգադ

Լուրեր

10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
Բոլորը

Մայիսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

«Շնորհավորելով բրիգադի զինծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Իրաքում, Կոսովոյում, Աֆղանստանում, Սիրիայում, Լիբանանում, Մալիում և Ղազախստանում գործընկեր երկրների զինծառայողների հետ համատեղ իրականացված խաղաղապահ մարդասիրական առաքելությունների համար։ Բարձր գնահատելով բրիգադի զինծառայողների արհեստավարժությունը՝ Սուրեն Պապիկյանը շեշտել է, որ քաջ գիտակցելով խաղաղության արժեքը, հայ զինծառայողները պատվով են իրականացրել առաջադրված խնդիրները, այդկերպ իրենց ներդրումն ունենալով հակամարտություններից ու պատերազմներից տուժած քաղաքացիական անձանց անվտանգության ապահովման և խաղաղության հաստատման գործում։

Հանդիսավոր արարողության ընթացքում խաղաղապահ բրիգադի մի շարք զինծառայողներ պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնակատարի և զորամասի հրամանատարի կողմից պարգևատրվել են գերատեսչական մեդալներով և պատվոգրերով։

Պաշտպանության նախարարն ու նրան ուղեկցող բարձրաստիճան սպաները զորամասի տարածքում կառուցված հուշակոթողի մոտ ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին»,- ասված է հաղորդագրությունում։